00:00:00

Դիլիջանի ոլորաններում կողոպտել են Ֆրանսիայի եւ Ղազախստանի քաղաքացիներին. Հանցագործները եղել են ոչ սթափ վիճակում

20:17, 23 հուլիս 2018 Պատահարներ

Հուլիսի 21-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում մարդկանց են թալանել: Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 30-ամյա Ժոակիմ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Դիլիջան գալու նպատակով ինքը եւ ընկեր, Ղազախստանի քաղաքացի 21-ամյա Արսեննի Ս.-ն, կանգնած են եղել Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի՝ Սեւանի թերակղզու խաչմերուկում: Այդ ընթացքում առանց իրենց կանգնեցնելու, իրենց մոտ կանգնել է ռուսական համարանիշով մուգ կանաչ գույնի մեքենա, որի մեջ եղել են երեք անձ: Նրանք տեղեկանալով, որ ցանկանում են գնալ Դիլիջան, առաջարկել են առանց վճարի տեղափոխել: Ճանապարհին նրանց առաջարկով իրենց երեք պայուսակներից երկուսը դրել են բեռնախցիկի մեջ: Զգալով, որ մեքենան վարում են ոչ սթափ եւ անկանոն, խնդրել են կանգնել: Իրենք իջել են ավտոմեքենայից, ցանկացել են բեռնախցիկից վերցնել պայուսակները, սակայն վերջիններս բացահայտ հափշտակելով պայուսակները, որոնց մեջ եղել է տեսախցիկ՝ հիշողության քարտով, օբյեկտիվ, երաժշտական ձայնարկիչ, նոութբուք, հագուստ եւ մեկ կարպետ, դիմել են փախուստի: Հուլիսի 22-ին, ժամը 13.20-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը, նախնական համաձայնությամբ, կատարել են 28-ամյա Արա Մ.-ն եւ 26-ամյա Վիգեն Հ.-ն: Արա Մ.-ն եւ Վիգեն Հ.-ն ձերբակալված են: Երրորդ անձի ինքնությունը պարզված է, ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Արա Մ.-ի «Դայվո Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր