00:00:00

34 ժամով կդադարեցվի Նոր Նորքի, Նորք Մարաշի, Ջրվեժի ու Բագրեւանդի գազամատակարարումը

20:08, 23 հուլիս 2018

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման,  ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի  24-ի ժամը 9:00-ից  մինչեւ հուլիսի  25-ի  ժամը 19:00-ն  դադարեցվելու է  Նոր Նորք վարչական շրջանի,   Նորք Մարաշ վարչական շրջանի  7-րդ, 13-րդ, Հովսեփյան  փողոցների,  Դավիթ Բեկի փողոցի հարակից տարածքների, ինչպես նաեւ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի  եւ Բագրեւանդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման եւ գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր