00:00:00

Հայաստանի ռուսական ռազմաբազայում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ

19:02, 23 հուլիս 2018

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում մեկնարկել են լայնածավալ մարտավարական զորավարժություններ՝ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: «Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումները մարտավարական վարժանքների շրջանակներում ոտքի են ելել «տագնապ» հրահանգով: Մարտավարական զորավարժանքներին, որոնք կշարունակվեն մինչեւ հուլիսի 28-ը, ներգրավված է ավելի 3 հազար զինծառայող եւ շուրջ 500 միավոր տեխնիկա, այդ թվում՝ կործանիչներ, հակաօդային պաշտպանության, ռազմական եւ անօդաչու ավիացիայի ոլորտներից»,-հայտնել են ՀՌՕ–ից։ Ռազմաբազայի մոտոհրաձգային, տանկային, հետախուզական, հրետանային ու ինժեներական ստորաբաժանումները զորավարժությունները սկսել են «Կախմուդ» եւ «Ալագյազ» զորավարժարաններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր