00:00:00

Սպիտակի ոլորաններում ասֆալտով բարձված բեռնատարը շրջվել է. այն վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր

16:17, 23 հուլիս 2018 Պատահարներ

Լոռու մարզում, այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում Hina մակնիշի 096 ԼԼ 26 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվելով հայտնվել դաշտում։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ օպերատիվորեն ժամանած Սպիտակի հիվանդանոցի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, այնուհետեւ տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել ասֆալտով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր