00:00:00

ՄԻՊ-ը բարձր է գնահատում մարզային խնդիրները Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ քննարկելու պրակտիկան

15:22, 23 հուլիս 2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև համատեղ աշխատանքի նոր պրակտիկա է ձևավորվել։ Այս մասին  տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Նախարարության հետ տեղի են ունենում պարբերական խորհրդակցություններ, քննարկվում են մարզային խնդիրները, Պաշտպանին հասցեագրված բողոքների լուծման ուղղությունները։ Իրականացվում են նաև այցեր սահմանամերձ համայնքներ՝ տեղում ծանոթանալու մարդկանց խնդիրներին։ Մասնավորապես, վերջերս Արարատի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզեր Պաշտպանի կատարած այցերի ժամանակ քաղաքացիները ներկայացրել են և´ համակարգային, և´ անհատական բնույթի հարցեր։ Դրանք վեր են հանվել և ուղարկվել իրավասու պետական մարմիններին։ Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պատրաստակամությունն իր իրավասությունների շրջանակում խնդիրներին լուծում տալու հարցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր