00:00:00

Վիետնամում ջրհեղեղի ու սողանքների պատճառով մահացածների թիվը հասել է 20-ի

22:01, 22 հուլիս 2018 Պատահարներ

Վիետնամում «Սոն Տին» փոթորիկի հետևանքով առաջացած ջրհեղեղի ու սողանքների պատճառով մահացածների թիվը հասել է 20-ի, տուժած քաղաքացիների թիվը 14-ն է, ևս 16 մարդ համարվում է անհետ կորած, այս մասին հայտնում է VnExpress-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհի մասին, 12 մարդ համարվում էին անհետ կորած։ Փոթորիկի հետևանքով սկսված ջրհեղեղները բազմաթիվ տների ավերման պատճառ են դարձել երկրի հյուսիսային Յենբայ, Շոնլա և Կուանգնին նահանգներում, ինչպես նաև կենտրոնական երկու նահանգում՝ Տխանխոայում և Նգեանում։ Հայտնի է, որ ջրի տակ են մնացել շուրջ 80 000 հա բրնձի դաշտեր, սողանքները կաթվածահար են արել երթևեկությունը ավտոճանապարհներին։ Լրատվամիջոցը հաղորդում է, որ ամենից շատ տուժել է Յենբայ նահանգը, որտեղ ավերվել է շուրջ 600 տուն, վնասվել են արդյունաբերական և էներգտիկ տասնյակ կառույցներ։ Միայն այս նահանգում ջրհեղեղները 10 մարդու կյանք են խլել։ Մարդկանց օգնելու նպատակով իշխանություններն այս տարածքներ են ուղղորդել ավելի քան 6500 զինծառայողի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր