00:00:00

Ծառահատում Արտաշատում. ահազանգում է բնակիչը

18:51, 22 հուլիս 2018 Պատահարներ

Արտաշատի պոլիկնիկայի հարակից պուրակում ծառեր են հատել: Այս մասին NEWS.am-ին ահազանգել է Արտաշատի բնակիչ, բժիշկ Ավիկ Պետրոսյանը: «Մի 7-8 հատ ծառ ամբողջությամբ կտրած է, միայն կոճղերն է թողած, իսկ 9 հատը կտրած է, սա ուղղակի բարբարոսություն է»,- ասաց նա: Ծառահատումների հետ կապված բժիշկը դիմել է բնապահպանական տեսչություն, եկել են մի քանի օր առաջ, համարակալել են, չափագրել եւ ասել են, որ գործին ընթացք կտան, նյութերը կուղղարկեն ՀՀ քննչական կոմիտե: Ավիկ Պետրոսյանը նաեւ հայտնեց, որ հատված ծառերի թվում կա այնպիսի ծառատեսակ, որը Կարմիր գրքում է գրանցված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր