00:00:00

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Mercedes-ն ու Opel-ը բախվելուց հետո հայտնվել են ձորում․ կա 8 վիրավոր

18:13, 22 հուլիս 2018 Պատահարներ

Այսօր, հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան - Սևան ավտոճանապարհին 55 կմ հատվածում բախվել են 38-ամյա Անդրանիկ Ավակիմյանի վարած Mercedes մակնիշի 35 PV 641 համարանիշի և 26-ամյա Հայկ Գասպարյանի վարած Opel Astra մակինիշի 34 CD 160 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 8 հոգի, որոնց մեծ մասը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարարկան ջոկատը, քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն։ Ֆոտոլրագրողղը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում, Mercedes-ը մացառուտներում, Opel-ն էլ գլխիվայր շրջվել է։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ճո 2-րդ սպայական գումարտաի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր