00:00:00

Խոշոր վթար Արագածոտնում. ընտանիքի անդամները հոսպիտալացվել են

15:45, 22 հուլիս 2018 Պատահարներ

Խոշոր վթար Արագածոտնի մարզում: Այսօր՝ հուլիսի 22-ին ժամը 07։00-ի սահմաններում Երեւան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 48-ամյա Յուրիկ Վալեսյանը իր վարած Ford Transit մակնիշի 35 RA 116 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին եւ շրջվել: Այս մասին  տեղեկանում ենք shamshyan.com-ից: Վթարի հետեւանքով վարորդ Յ.Վալեսյանն ու ուղեւորները՝ Երեւանի բնակիչներ՝ 39-ամյա Սաթիկ Բաբուջյանը եւ 15-ամյա Արմեն Վալեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածներն ընտանիքի անդամներ են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր