00:00:00

Արարատում բախվել են «Օպել»-ը, «Մերսեդես»-ն ու «ԳԱԶել»-ը. վերջինը շրջվել է ու ընկել է երկաթե արգելապատնեշի վրա

21:11, 21 հուլիս 2018 Պատահարներ

Արարատի մարզում, այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 06։30-ի սահմաններում Վահանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերոկում բախվել են 54-ամյա Ռուզաննա Խ.-ի վարած Opel Omega մակնիշի 17 ՏՕ 832 համարանիշի, 45-ամյա Մարտին Գ.-ի վարած Mercedes մակնիշի 29 ՕՍ 449 համարանիշի եւ 32-ամյա Գեղամ Զ.-ի վարած Газель մակնիշի 34 CA 436 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով «ԳԱԶել»-ի ուղեւոր 10-ամյա Ավետ Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Բախման հետեւանքով «ԳԱԶել»-ը կողաշրջվել եւ ընկել է ճանապարհի երկաթե արգելապատնեշի վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր