00:00:00

Հրդեհ Գյումրիի «Վանատուր» ռեստորանում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

21:06, 21 հուլիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 21-ին, ժամը 13:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 70 հասցեում գտնվող «Վանատուր» ռեստորանային համալիրի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ինչը բավարար չի եղել ու պահանջվել է նաեւ Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օգնությունը: Եվս 1 մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր, օգնության են հասել նաեւ  Գյումրիի քաղաքապետարանի 2 ջրատար մեքենաները: Հրդեհը մեկուսացվել է մեկ ժամում: Այրվել է ռեստորանային համալիրի տանիքը՝ մոտ 250 քմ:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր