00:00:00

Վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին. Վերջինս մահացել է

15:10, 21 հուլիս 2018 Պատահարներ

Գեղարքունիքի մարզում, հուլիսի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում մարզի Լճափ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Ռուբեն Հ.-ն իր վարած Opel Vectra մակնիշի 35 TG 774 համարանիշի ավտոմեքենայով Իջեւան-Երեւան ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սեւան քաղաքի բնակիչ, 62-ամյա Սամվել Իսակովին։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սեւան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ռուբեն Հ.-ն աշխատում է Գեղարքունիքի մարզում գործող «Բոհեմիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրում՝ որպես խոհարար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր