00:00:00

Մեքսիկայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

00:15, 20 հուլիս 2018 Պատահարներ

Հզոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Մեքսիկայում հինգշաբթի՝ հարյուրավոր մարդկանց կյանք խլած կործանարար երկրաշարժից ուղիղ տաս ամիս անց: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ազգային սեյսմոլոգիական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի հզորությունը կազմել է 5.9 մագնիտուտ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Օահակա նահանգում: «Երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Լուիս Ֆելիպե Պուենտեն տեղեկացրել է, որ գործարկվել են բոլոր պաշտպանական միջոցառումները: Նշվում է, որ տագնապի ազդանշանի աշխատելուն պես բազմաթիվ մարդիկ են դուրս վազել փողոցներ: Բացի այդ, չորեքշաբթի ոչ մեծ երկրաշարժ է տեղի ունեցել Մեխիկոյից ոչ հեռու, որի հզորությունը կազմել է 2.5 մագնիտուտ և ավերությունների չի հանգեցրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր