00:00:00

Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն անընդունելի է. Նիկոլ Փաշինյան

22:52, 19 հուլիս 2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն անընդունելի է: Այդ մասին նա հայտարարել է «Եվրոռադիո»-ին տված հարցազրույցում: «Մենք լավ հարաբերություններ ունենք, բայց ես կարծում եմ, որ մենք մեծ ներուժ ունենք, և մենք պետք է այն կյանքի կոչենք: Իհարկե, մենք մտահոգություն ունենք Ադրբեջանին Բելառուսի կողմից զենքի վաճառքի առնչությամբ: Եվ դա մեր խնդիր է մեր հարաբերությունների համար: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ: Եվ գիտեք, այդ խնդիրը սրվում է նրանով, որ Հայաստանը և Բելառուսը ռազմաքաղաքական գործընկերներ են ՀԱՊԿ շրջանակներում: Հայաստանի բոլոր քաղաքացիները դժգոհ են, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Պատասխանելով հարցին, թե արդյոք նա կարծում է, որ կհաջողվի համոզել Բելառուսին այլևս զենք չվաճառել Ադրբեջանին՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ սխալ է ասել, որ Հայաստանը փորձում է համոզել: «Մենք բցատրում ենք այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը: Մենք հարգանքով ենք վերաբերում Բելառուսի շահերին, և հուսով ենք, որ Բելառուսը հարգանքով է վերաբերում Հայաստանի շահերին: Ցավոք, մեզ համար նման գործունեությունը (Ադրբեջանին Բելառուսի կողմից զենքի վաճառքը) անընդունելի է, և ես ցանկանում եմ այդ մասին ուղիղ ասել»,- նշել է Հայաստանի վարչապետը: Ռադիոկայանը հիշեցնում է, որ այն մասին, որ Բելառուսը Ադրբեջանին վաճառել է «Պոլոնեզ» համազարկային կրակի համակարգեր, հայտնի է դարձել հունիսին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Ադրբեջանի հրթիռային զորքերի զորամասի բացմանը: Միջոցառման լուսանկարներում եղել են նաև բելառուսական «Պոլոնեզները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր