00:00:00

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դեղատներում իրականացնելու է իրազեկման աշխատանքներ

20:08, 19 հուլիս 2018

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից (18.07.2018թ. N 371-Ա հրաման) սույն թվականի հուլիսի 19-ից հուլիսի 24-ը ներառյալ դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներում իրականացվելու են իրազեկման աշխատանքներ։ Իրազեկման աշխատանքները բխում են դեղատոմսերի գրման և դեղերի բաց թողնելու կարգով սահմանված պահանջների կիրարկման ընթացքում առաջացող խնդիրների վերհանման, դրանցով պայմանավորված հնարավոր խախտումները կանխելու, հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու, բացատրական աշխատանքներ կատարելու, մեթոդական աջակցություն տրամադրելու դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների իրավունքներից։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայցում է աջակցություն կատարվող աշխատանքներին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր