00:00:00

Բերդ քաղաքում քարաթափում է եղել

18:29, 19 հուլիս 2018 Պատահարներ

ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի փողոցներից մեկում քարաթափում է տեղի ունեցել: «911» ծառայությանը տեղեկությունը ստացել է հուլիսի 19-ին, ժամը 10:09-ին: Բերդի Ռոմանոս Մելիքյան փողոցում «Կարմիր քար» կոչվող ժայռից տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները քարերը (0.7 և 1.5 խմ) հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր