00:00:00

Ահազանգ. բնակարաններից մեկից օգնության կանչեր են լսվում

14:23, 19 հուլիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 19-ին՝ ժամը 04:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկից օգնության կանչեր են լսվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի հատակին հայտնաբերել Ի. Հ.-ին (1935 թ.) եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ի. Հ.-ն հոսպիտալացվել է «Հերացու» անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր