00:00:00

Վթար Վրաստանի Անանուր գյուղում. տուժել են ազգությամբ հայեր

03:45, 19 հուլիս 2018 Պատահարներ

Հուլիսի 18-ին, ժամը 21:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վրաստանում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժել են ազգությամբ հայեր: Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ներկայացուցչի հետ, ով հաղորդել է, որ ժամը 13:32-ի սահմաններում Դուշեթիի շրջանի Անանուր գյուղի մոտակայքում «Լադա» մակնիշի 0566 CC 123 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդը՝ Գրիգորի Բադալյան, ծնված 1982 թ., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Ուղևոր Գրիշա Բադալյանը (ծնված 1949 թ., ՌԴ քաղաքացի) տեղում զոհվել է, իսկ վարորդը՝ տեղափոխվել Դուշեթիի, այնուհետև Մցխեթիի հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր