00:00:00

Վթար Շիրակի փողոցում. տուժածները հոսպիտալացվել են

00:08, 17 հուլիս 2018 Պատահարներ

Երեւանի Շիրակի փողոցում պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 16-ին ժամը 12:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան քաղաքի Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի ջրատար (վարորդը՝ Ա.Պ., ծնված 1991 թ.) եւ «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենաները (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Ford Explorer» ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր