00:00:00

Ավտովթար Արարատում. բախվել են Opel-ները. 3 երեխա տեղափոխվել է հիվանդանոց

19:50, 16 հուլիս 2018 Պատահարներ

Արարատի մարզում, այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։45-ի սահմաններում Դալար գյուղում բախվել են 36-ամյա Մարտիրոս Բ.-ի վարած Opel մակնիշի 08 ՍՍ 737 համարանիշի եւ 39-ամյա Արմեն Ս.-ի վարած Opel մակնիշի 34 TC 204 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Արմեն Ս.-ի ուղեւոր՝ համագյուղացի, 12-ամյա Անի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Աղբյուրի տվյալներով, վիրավոր Անի Ս.-ն վարորդ Արմեն Ս.-ի աղջիկն է։ Հիվանդանոցից հայտնեցին, որ վթարի հետեւանքով եւս 2 երեխա տեղափոխվել է իրենց մոտ, որոնց ինքնությունը ոստիկանությունը պարզում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր