00:00:00

Փորձագիտական կենտրոնի փլուզման դեպքով քրգործ է հարուցվել. Արտակ Զեյնալյանը ժամանել է դեպքի վայր

19:30, 16 հուլիս 2018 Պատահարներ

Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնում այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի ունեցած փլուզման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, հայտնում է  NEWS.am-ը։ Նա նշեց, որ դեպքի հանգամանքները պարզվում են: «Բոլոր տուժածները կենտրոնի աշխատակիցներ են: Նրանցից 3-ն այժմ «Էրեբունի» բժշկական կենտրոնում են: Հիմա գնում ենք այնտեղ՝ նրանց վիճակին ծանոթանալու համար»,- ասաց Արտակ Զեյնալյանը: Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 16-ին ժամը 11։00-ի սահմաններում մասամբ փլուզվել է Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը: Պարզվել է, որ փլուզվել է նշված հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածի քիվը (մոտ 10 մ), ինչի հետեւանքով կան տուժածներ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները՝  Գ. Մ.-ն (1965թ.), Ա. Կ.-ն (1971թ.) եւ Մ. Հ.-ն (1990թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Գ. Մ.-ի եւ Ա. Կ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ. Հ.-ինը` բավարար: Ավելի ուշ «Էրեբունի» ԲԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխվածներից մեկը (տղամարդ) մահացել է, իսկ մյուս վիրավորի վիճակը բժիշկները գնահատում են ծանր՝ գանգուղեղային վնասվածք է ստացել: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ինքնուրույն է շնչում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր