00:00:00

Դիլիջանի ոլորաններում «Օպելը» մոտ 100 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ. Հատուկ տեխնիկա է ժամանել

18:06, 16 հուլիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 22:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ 4 ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կախվել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Գ. Գ.) ավտոմեքենան Դիլիջանի ոլորաններում (4-րդ ոլորան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 100 մ գլորվել ձորը, վարորդը՝ Գ. Գ.-ն եւ ուղեւորը՝ Կ. Խ.-ն տեղափոխվել են հրշեջ-փրկարարական ջոկատ: Փրկարարները հոսանքազրկել ավտոմքենան եւ փակել գազի բալոնի փականը: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր