00:00:00

Փլուզում Երևանի Արշակունյաց պողոտայում. կան տուժածներ

17:34, 16 հուլիս 2018 Պատահարներ

Հուլիսի 16-ին, ժամը 11։13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը մասամբ փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է նշված հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածի քիվը (մոտ 10 մ), ինչի հետևանքով կան տուժածներ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հեռացրել թուլացած քարերը և թուլացած օդորակիչները (2 հատ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր