00:00:00

Արմավիրում 15-ամյա տղան օդամղիչ հրացանով անզգուշաբար կրակել է 13-ամյա աղջկա ոտքին

15:48, 16 հուլիս 2018 Պատահարներ

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից երեկ՝ ժամը 22։30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «աջ ոտքում օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 13-ամյա Միլենա Խ.ն է։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինիս հայրը՝ 43-ամյա Ռուբեն Խ.-ն, ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, երեկոյան իրենց տան բակում իր ազգական՝ համագյուղացի, 15-ամյա Անդրանիկ Ս.-ն բակում սեղանի վրա դրված օդամղիչ հրացանից անզգուշաբար կրակել է իր աղջկա աջ ոտքին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր