00:00:00

Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 216-ի

15:53, 15 հուլիս 2018 Պատահարներ

Ճապոնիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 216-ի: Այս մասին Kyodo գործակալությունը: Նշվում է, որ անհետ կորած է համարվում 27 մարդ: Հիշեցնենք, որ հուլիսի վեցին Ճապոնիայի կենտրոնական և հարավ-արևմտյան հատվածներում հորդառատ անձրևներ են սկսվել։ Ծանր դրություն է հատկապես Օկայամա պրեֆեկտուրայում։ Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը հաղորդել էր, որ ինքնապաշտպանական ուժերի, ոստիկանության և փրկարար ծառայության 48 հազար աշխատակից մասնակցում է տուժածներին փրկելու գործողությանը: Երկրի վարչապետ Սինձո Աբեն «չափազանց լուրջ» է անվանել իրավիճակը ջրհեղեղներից տուժած շրջաններում: Բացի այդ, Ճապոնիայի իշխանությունները երկրի 19 պրեֆեկտուրաներից 3 մլն մարդ տարհանելու մասին հրահանգ են տվել՝ հորդառատ անձրևների և ջրհեղեղի պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր