00:00:00

Ավելի քան 100 000 մարդ է տարհանվել Չինաստանի կենտրոնական շրջանում՝ գետերի վարարման պատճառով

03:37, 15 հուլիս 2018 Պատահարներ

Չինաստանի կենտրոնական շրջանում գտնվող Չունցին քաղաքի իշխանությունները ջրերի վարարման պատճառով ստիպված են եղել ժամանակավորապես անվտանգ վայրեր տարհանել ավելի քան 100 000 բնակչի: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, իշխանությունները տեղեկացնում են, որ ջրի մակարդակը Յանցզի և Ցզյալինցզյան գետերում գերազանցել է նախազգուշական մակարդակը, որն է 3.78 մետր և 5.92 մետր՝ համապատասխանաբար: Ջրի մակարդակի բարձրացումը տեղի գետերում պայմանավորված է մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներով, որոնք ուժեղ հանգեցրել են 2012-ից ի վեր գրանցված հզորագույն ջրհեղեղին: Չունցինից բացի ջրհեղեղից և ուժեղ անձրևներից տուժել են նաև հարևան Սիչուան նահանգն ու հյուսիսարևմտյան Գանսու նահանգը: Ինչպես նշվում է, տարերային աղետն զգալի վնաս է հասցրել գյուղատնտեսությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր