00:00:00

Կայծակը հարվածել է «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռին

03:09, 14 հուլիս 2018 Պատահարներ

Կայծակը հարվածել է «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռին, որը Բեռլինից վերադառնում էր Մոսկվա: Այս մասին ուրբաթ օրը «Ինտերֆաքս»-ին հայտնել է աղբյուրն արտակարգ իրավիճակների ծառայություններում: «Boeing-737 ինքնաթիռի անձնակազմը նախօրեին երեկոյան «Վնուկովո» օդանավակայանում վայրէջքի կատարելիս հայտնել էր օդանավին մոտ սպասվող հզոր կայծակի կապակցությամբ մտավախությունների մասին»,- հայտնել է աղբյուրը: Ըստ օդաչուների՝ ինքնաթիռին կարող էր հարվածել կայծակը: Չնայած միջադեպին՝ ինքնաթիռին հաջողվել է հաջողությամբ վայրէջք կատարել Մոսկվայում: «Վայրէջքից հետո օդանավը մանրազնին ուսումնասիրվել է: Պարզվել է, որ ինքնաթիռի հիմնակմախքի եւ աջ թեւի մի մասն ածխացել են, որոշ դետալների վրա ճաքեր են գոյացել»,- հայտել է աղբյուրը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր