00:00:00

Արցախում շնագայլը հարձակվել է բնակչուհու վրա եւ կծել շրթունքը

16:16, 13 հուլիս 2018 Պատահարներ

Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում հուլսիի 12-ին արձանագրվել է շնագայլի հարձակման դեպք: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հարձակման հետեւանքով՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 68-ամյա Նուրվարդ Գաբրիելյանը, ժամը 8:40-ին դիմել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ Նուրվարդ Գաբրիելյանը ընդունվել է վերին շրթունքի շնագայլի կծած վերքով: Տուժածին ցուցաբերվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին եւ շիճուկ, ինչպես նաեւ հակակատաղության պատվաստանյութ, որը կշարունակվի իրականացվել համաձայն ուղեցույցերի` ըստ ժամանակացույցի: Առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը զգուշանալ թափառող շներից եւ վայրի կենդանիներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր