00:00:00

Ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելիս 57-ամյա տղամարդ է հանկարծամահ եղել

18:26, 11 հուլիս 2018 Պատահարներ

Երևանի Մելքումովի 72/1 հասցեի մոտ հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 57-ամյա Աշոտ Դուրյանն էր, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, հանկարծամահ է եղել: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը աշխատելիս է եղել նշված ճանապարհին, որը կառուցվում է Երևանի քաղաքապետարանի կողմից և աշխատանքների ժամանակ ինքնազգացողությունը վատացել է ու մինչ շտապօգնության ժամանումը՝ մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր