00:00:00

Խոշոր հրդեհ Երեւանում. «Բիս 1» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

14:25, 11 հուլիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 10-ին, ժամը 18:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շարուրի փողոցի 47/1 հասցեում գտնվող արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շարուրի փողոցի թիվ 47/1 հասցեում գտնվող գրասենյակի տանիքում եւ Արարատյան փողոցի թիվ 90/26 հասցեում գտնվող պահեստի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին, մարվել՝ 19:23-ին: Շարուրի փողոցի թիվ 47/1 հասցեում այրվել է տանիքի ապակե բամբակյա ջերմամեկուսիչ շերտը (մոտ 10 քմ), ջերմահարվել՝ կախովի առաստաղը (մոտ 20 քմ), իսկ Արարատյան փողոցի թիվ 90/26 հասցեում՝ ապակե բամբակ, ստվարաթուղթ եւ փայտանյութ (մոտ 2,5 խմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր