00:00:00

ԴԱՀԿ շենքի ավտոկայանատեղիում այրվել են կայանած ավտոմեքենաներ

20:28, 10 հուլիս 2018 Պատահարներ

Հուլիսի 10-ին, ժամը 12:09-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում գտնվող հարկադիր ծառայության շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հարկադիր ծառայության շենքի ավտոկայանատեղիում այրվում են կայանած ավտոմեքենաներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:36-ին, մարվել՝ 13:02-ին: Այրվել են մոտ 1000 քմ խոտածածկույթ և մասամբ «Niva 21214» (վարորդը՝ Ս. Պ.), «Mercedes C180» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), «Lada 21010» (վարորդը՝ Ա. Բ.), «Volkswagen Bora» (վարորդը՝ Ա. Բ.), «Toyօta Corolla» (վարորդը՝ Խ. Ի.) և «BMW 316 I»  (վարորդը՝ Գ. Տ.-Պ.) մակնիշերի ավտոմեքենաները, տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր