00:00:00

Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 120-ի

03:16, 10 հուլիս 2018 Պատահարներ

Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 120-ի, ևս 80 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով ճապոնական աղբյուրին: Երկրի իշխանությունների հաղորդմամբ՝ երկրի 12 նահանգում գրանցված զոհերի թիվն ամենամեծն է 1982 թվականից ի վեր: Ներկա պահին 15 նահանգում տեղակայված տարհանման կենտրոններում 12 000 մարդ է գտնվում: Երկրի վարչապետ Սինձո Աբեն տեղեկացրել է, որ հեղեղված շրջաններում աշխատող փրկարարների և իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը հասել է 73 000-ի: Վերջինս հավելել է, որ բոլոր տուժած շրջաններին ֆինանսական օգնություն կհատկացվի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գիֆու և Կիոտո նահանգներում հատուկ տագնապի ռեժիմ է հայտարարվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր