00:00:00

Մոսկվայի կենտրոնում տղամարդ է սպանվել․ Ոտքով հարվածել են նրա գլխին

02:00, 10 հուլիս 2018 Պատահարներ

Մոսկվայի կենտրոնում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով մի տղամարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ Միջադեպը տեղի է ունեցել Տվերսկայա-Յամսկայա փողոցի սրճարաններից մեկի մոտ։ Հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես է վեճի ժամանակ տղամարդկանցից մեկը գետնին ընկնում։ Այդ պահին վեճի մեկ այլ մասնակից ոտքով հարվածում է նրա գլխին, որից հետո վերջինս կորցնում է գիտակցությունը։ ՔԿ-ի տվյալներով, տուժողը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Կասկածյալը ձերբակալվել է։ Նրան շուտով մեղադրանք կառաջադրվի եւ խափանման միջոց կընտրվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր