00:00:00

Մեքենան ընկել է «Խորենի լիճը». դուրս բերելու համար պահանջվել է հատուկ տեխնիկա

17:56, 09 հուլիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 8-ին՝ ժամը 20:06-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Խորենի լիճ» կոչվող լճակի մեջ մեքենա է ընկել: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբ: Պարզվել է, որ «Mazda» մակնիշի (վարորդը՝ Ա. Ս., 1983թ.) ավտոմեքենան Մ-2 Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 110,5 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել «Խորենի լիճ« կոչվող լճակի մեջ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւորը՝ Մ. Մ.-ն ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով. Մ. Մ.-ն հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ ավտոմեքենան մոտեցրել են ափին: Ավտոմեքենան դուրս բերելու համար պահանջվել է հատուկ տեխնիկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր