00:00:00

«Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ դի, իսկ կամրջի վրա՝ նրա իրերը

17:10, 09 հուլիս 2018 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան կիրճում կնոջ դի կա, գրում է shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 25-30 տարեկան աղջկա դի և այս պահին դին փրկարարները մեծ դժվարությամբ դուրս բերեցին ձորից ու հիմա դեպքի վայր ժամանած դատաբժիշկը զննում է դին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ոստիկաններն ու քննիչները կամրջի վրա հայտնաբերել են բջջային հեռախոս և այլ իրեր, որոնք, ըստ վարկածի, հնարավոր է պատկանեն մահացածին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր