00:00:00

Սևանում բախվել են «ՈՒԱԶ» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները. վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են

13:31, 09 հուլիս 2018 Պատահարներ

Հուլիսի 9-ին, ժամը 06:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 91-րդ կմ-ին բախվել են «ՈՒԱԶ» մակնիշի (վարորդը՝ Մ. Մ., ծնված 1956 թ.) և «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Հ. Գ., ծնված 1998 թ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Փրկարարները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը և ուղևորները՝ Ա. Մ.-ն (ծնված 1996 թ.) ու Ք. Գ..-ն (ծնված 1964 թ.) հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր