Վայոց ձորում պատահարի հետեւանքով մեքենան լճում է հայտնվել: Այսօր՝ հուլիսի 8-ին ժամը 20:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Խորենի լիճ» կոչվող լճակի մեջ մեքենա է ընկել: Այս մասին ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ «Mazda» մակնիշի (վարորդը՝ Ա.Ս., 1983թ.) ավտոմեքենան Մ-2 Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 110,5 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել «Խորենի լիճ« կոչվող լճակի մեջ: