00:00:00

Վթար Կոտայքի մարզում. 5 վիրավորները հոսպիտալացվել են (ֆոտո)

00:05, 09 հուլիս 2018 Պատահարներ

Ավտովթար Կոտայքի մարզում: Այսօր՝ հուլիսի 8-ին ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Սեւան ավտոճանապարհին՝ «Աբովյանի գաի պոստ»-ի հարեւանությամբ, բախվել են Գավառ քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Տիգրան Դարբինյանի վարած Mitsubish Lancer մակնիշի 35 MG 606 համարանիշի եւ Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 57-ամյա Հռիփսիմե Մելիքսեթյանի վարած Mitsubishi Colt մակնիշի 35 MO 137 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Վթարի հետեւանքով Mitsubishi Colt-ի ուղեւորները՝ Երեւանի բնակիչներ՝ 90-ամյա Ռաֆիկ Եգորյանը, 36-ամյա Ելիզավետա Մելիքսեթյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 8-ամյա Վարազդատ Խաչատրյանը, 12-ամյա Էդուարդ Խաչատրյանը եւ վարորդ Հ. Մելիքսեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։ Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր