00:00:00

Պատահար Դիլիջանի ոլորաններում. վիրավորներից մեկն 8-ամյա երեխա է

21:42, 08 հուլիս 2018 Պատահարներ

Տավուշի մարզում ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 8-ին ժամը 14:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 89-րդ կմ-ին (7-րդ ոլորանում) «Suzuki» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 7 մետր սահել դեպի ձորը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը՝ Մ. Պ.-ն (ծնված 1961 թ.) եւ ուղևորը՝ Ն.Բ.-ն (ծնված 2010 թ.), տեղափոխվել են Դիլիջանի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ սահմանազատել տարածքը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր