00:00:00

Մոսկվայում վրաերթի են ենթարկել հայտնի իրավապաշտպան Սերգեյ Գրիգորյանցին

16:12, 08 հուլիս 2018 Պատահարներ

Մոսկվայում վրաերթի են ենթարկել հայտնի իրավապաշտպան եւ այլախոհ Սերգեյ Գրիգորյանցին: Վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից: Միջադեպի հետեւանքով վնասվել է Գրիգորյանցի ոտքը: Տուժածը կարծիք է հայտնել, որ դեպքը պատահականություն չէ: 77-ամյա իրավապաշտպանը հայտնել է, որ վնասվածքը չի խանգարի իր գրական գործունեությանը: Այլախոհ, քաղբանտարկյալ, լրագրող եւ գրականագետ Գրիգորյանցը «Գլասնոստ» իրավապաշտպան հիմնադրամի նախագահն է: Նա Ազատության ոսկե գրիչ մրցանակի դափնեկիր է։ 1975 թ. ձերբակալվել է ՊԱԿ-ի կողմից հակախորհրդային քարոզչության մեղադրանքով և ենթարկվել հինգ տարվա ազատազրկման։ 1982-1983 թ.թ. տարածել է նյութեր ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների խախտման մասին, ինչի համար 1983թ. ենթարկվել է յոթ տարվա ազատազրկման խիստ ռեժիմով։ 1987թ. համաներումից հետո ազատվել է, շարունակել իրավապաշտպան գործունեությունը։ Քննադատում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունը։ Նրա որդին՝ լրագրող Տիմոֆեյ Գրիգորյանցը, սպանվել է չբացահայտված հանգամանքներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր