00:00:00

Կալիֆոռնիայում ավելի քան 3000 մարդու են տարհանել հրդեհի պատճառով

03:57, 08 հուլիս 2018 Պատահարներ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարա շրջանի Գոլետա քաղաքի մերձակայքում բռնկված հրդեհի պատճառով առնվազն 3200 մարդ է տարհանվել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, հրդեհը բռնկվել է ռեկորդային բարձր ջերմաստիճանի և քամու ուժգնացման պատճառով: Կրակը տարածվում է 25-30 հեկտար մակերեսով: Հրշեջներին հաջողվել է մարել կրակի 5 տոկոսը: Շուրջ 20 շինություն կործանվել է, այդ թվում և տներ, խորդանոցներ և այլ կառույցներ: Դեպքի վայրում աշխատում է 350 հրշեջ և 4 ուղղաթիռ: Ինչպես աղբյուրը նշում է, այսօր շրջանի վթարա-փրկարարական ծառայությունն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել տարածաշրջանային մակարդակով: Հաղորդվում է, որ ներկա պահին տուժողներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր