00:00:00

Ավազակային հարձակման է ենթարկվել գեներալ Մանվելին պատկանող անասունների հովիվը. կան բերման ենթարկվածներ

00:56, 08 հուլիս 2018 Պատահարներ

Կոտայքի մարզում, հուլիսի 7-ին հարձակման դեպք է գրանցվել: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ժամը 03:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել Նազիկ Ամիրյանի կողմից, որ անհայտ անձինք Կոտայքի մարզի Գառնիի սարից գողանում են իրեն պատկանող գառները: Կարճ ժամանակ անց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Խազալ Հասանյանը եւ հայտնել, որ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, Գառնի վարչական շրջանի սարերում իր տնակի մոտ են եկել «Նիվա» եւ «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, որտեղ գտնվող անձինք եղել են դիմակավորված, իսկ «Նիվայի» վարորդի ձեռքին էլ եղել է կացին: Հասանյանը հայտնել է, որ կացինով զինված անձը սպառնացել է, որ աղմուկ չհանի, հակառակ դեպքում՝ առանց աչք թարթելու, իրեն կկացնահարի, որից հետո սկսել են հափշտակել գառները: Այդ ամենից հետո նրանք փորձել են դիմել փախուստի եւ ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել մի քանի գառների եւ ոչխարների: Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել 52-ամյա Անդրանիկ Դ.-ին: Պարզվել է, որ նա ավազակային հարձակումը կատարել է 48-մյա Արտավազդ Ղ.-ի, 49-ամյա Ներսես Խ.-ի, 39-ամյա Գարի Ա.-ի եւ 44-ամյա Արթուր Մ.-ի հետ: Արտավազդ Ղ.-ն եւ Ներսես Խ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել քննչական բաժին: Գարի Ա.-ին եւ Արթուր Մ-ին որոնում են: Աղբյուրի տեղեկություններով, քննիչը որոշում է կայացրել որպես տուժող ճանաչել Էջմիածին քաղաքի բնակիչ Նազիկ Ամիրյանին, ով վերջերս կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի կինն է: Նա քննիչին հայտնել է, որ այս պահին չի կարող հայտնել, թե քանի գլուխ անասուն է հափշտակվել եւ քանի գլուխ սատկել՝ վրաերթի հետեւանքով: Աղբյուրի տեղեկություններով, Անդրանիկ Դ.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է. նա նախկինում մի քանի անգամ դատված է եղել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր