00:00:00

Երեւանյան տներից մեկում հրդեհ է բռնկվել. ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը՝ գույքով

23:34, 07 հուլիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 14:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Նորքի 13-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:19-ին, մարվել՝ 15:33-ին: Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը՝ գույքով (35 քմ), մասամբ ջերմահարվել են երկու ննջասենյակի պատերը (մոտ 4-ական քմ) եւ գույքը: Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր