00:00:00

Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով 35 մարդ է մահացել

22:57, 07 հուլիս 2018 Պատահարներ

Ճապոնիայում ուժեղ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով ճապոնական հեռուստաընկերությանը, ևս 47 մարդ անհետ կորած է համարվում: Հորդառատ անձրևները սողանքների և ջրհեղեղի պատճառ են դարձել Կիոտո, Օկայամա, Հիրոսիմա նահանգներում, ինչը բարդացնում է որոնողա-փրկարարական աշխատանքների ընթացքը: Իշխանություններն արդեն հրահանգել են ավելի քան 1.6 մլն մարդու տարհանել աղետի գոտուց, որն ընկած է հիմնականում երկրի արևմտյան հատվածում: Փրկարարական աշխատանքներին ներգրավվել են 48 000 հրշեջ փրկարար, ոստիկան և զինվորական: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իրավիճակն անվանել է «ծայրահեղ լուրջ»: Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը վտանգի մակարդակը մի շարք շրջաններում հասցրել է բարձրագույնի, ինչը նշանակում է, որ տարածաշրջանում կարող են գրանցվել տասնամյակների ընթացքում տեղացած ամենաուժեղ անձրևները:
Ավելի վաղ հաղորդվում էր 19 նահանգներից 3 մլն մարդու տարհանման մասին:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր