00:00:00

Լճաշենում 22–ամյա վարորդը УАЗ-ով վրաերթի է ենթարկել 9–ամյա տղային. երեխային հասցրել են հիվանդանոց

22:42, 07 հուլիս 2018 Պատահարներ

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հուլիսի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 10:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Արսեն Ս.-ն իր վարած УАЗ մակնիշի 35 MՏ 569 համարանիշի ավտոմեքենայով Լճաշեն գյուղի կենտրոնական փողոցում «Մարիետա Սաֆարյան» ԱՁ-ի դիմաց ճանապարհի բանուկ հատվածում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 9-ամյա Աշոտ Բ.-ին: Shamshyan.com-ի   փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել Սևանի բժշկական կենտրոն: Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան սովորում է Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր