00:00:00

Մասիս քաղաքում բախվել են 22-ամյա վարորդի մոպեդն ու 63–ամյա վարորդի Mercedes-ը. Menu.am-ի առաքիչն ու «Մասիս-Տոբակոյի» աշխատակիցը տեղափոխվել են հիվանդանոց

20:59, 07 հուլիս 2018 Պատահարներ

Երեկ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Մասիսի քաղաքի Հանրապետության փողոում բախվել են Այնթապ գյուղի բնակիչ, 22-ամյա Հովսեփ Կարապետյանի վարած թիվ 28 համարի մոպեդն ու Մասիս քաղաքի բնակիչ, 63-ամյա Մարգար Գյուլնազարյանի վարած Mercedes մակնիշի 35 NQ 478 համարանիշի ավտոմեքենան, գրում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով մոպեդի վարորդ Հ. Կարապետյանն ու նրա ուղևոր, Մասիսի բնակիչ, հասակակից Ռադիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Կարապետյանը աշխատում է Menu.am-ում որպես առաքիչ, իսկ վիրավոր Ռ. Հարությունյանը՝ Մասիս Տոբակո ՍՊԸ-ում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր