00:00:00

Գորիս-Հարժիս ճանապարհին «Միթսուբիշին» շրջվել է. կան տուժածներ

17:52, 07 հուլիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 05:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Հարժիս ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երեւան հատվածի 22-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ա., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել: Վարորդը եւ ուղեւորը (Ն. Զ, ծնված 1982 թ.-ին) ստացել են տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ: Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր