00:00:00

Հրդեհ Չիվա եւ Ելփին գյուղերի տարածքում. Հրդեհաշիջմանը մասնակցել են 17 փրկարար, 10 զինծառայող, գյուղացիներ

15:35, 07 հուլիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 09:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա եւ Ելփին գյուղերի տարածքում՝ սահմանամերձ հատվածում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 հրշեջ-փրկարար, 10 զինծառայող, Չիվա եւ Ելփին գյուղերից 5 բնակիչ: Ժամը 21:10-ին տեղանքի անանցանելության եւ մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրդեհն ինքնամարվել է: Տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր