00:00:00

Սյունիքում բախվել են Ford Transit-ն ու բեռնատար Volvo-ն. Ford-ը վերածվել է մետաղի ջարդոնի. Կա զոհ եւ վիրավոր

14:20, 07 հուլիս 2018 Պատահարներ

Սյունիքի մարզում, այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 04:30-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 223-րդ կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի բնակիչ, 36-ամյա Սեւակ Ս.-ի վարած Ford Transit մակնիշի 22 DD 488 համարանիշի եւ Իրանի քաղաքացի, 41-ամյա Հեյդար Կուրբանալեի վարած Volvo մակնիշի 27 А 969 համարանիշի բեռնատար ավտոմեքենանները: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Ford Transit-ի վարորդը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղեւոր 36-ամյա Ջոնիկ Հովսեփյանը տեղում մահացել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ford Transit-ի վարորդը, որը բարձված է եղել գյուղմթերքներով, եւ նա դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր