00:00:00

Ողբերգական ավտովթարի շահարկումն ու իրականությունը

14:15, 07 հուլիս 2018 Պատահարներ

Լրատվամիջոցներում  տեղ գտած այն հրապարակումը, թե Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության  պետի տեղակալ Արտեմ Աբրահամյանի որդին՝ Ռոբերտ Աբրահամյանը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու եւ դիմել փախուստի իրականությանը չի համապատասխանում: Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի էր ունեցել նախորդ տարվա հունվարին: Հրապարակումներն այն մասին, որ Արտեմ Աբրահամյանի որդին՝ Ռոբերտ Աբրահամյանը  Lexus jeep LX570 մակնիշի ավտոմեքենայով բախվել էր «Մերսեդես» մակնիշի մեքենային, որի հետևանքով Մերսեդեսի վարորդը՝ 1988թ ծնված Էդուարդ Ղևոնդյանը, հիվանդանոցում ուշքի չգալով, մահացել էր, թերի է ներկայացված: Irakanum.am-ին կատարվածից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես ոչ թե վրաերթ է տեղի ունեցել, ինչպես ներկայացվում է այլ ավտովաթար, եւ բացի այդ «Մերսեդես» մակնիշի մեքենան խախտել է երթեւեկության կանոնները, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, վարել մեքենան հակառակ ուղղությամբ,  եւ հարվածել Ռոբերտ Աբրահամյանի վարած մեքենային, ինչի հետեւանքով ցավոք վերջինիս մեքենայի վարորդի կյանքը փրկել չի հաջողվել: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ իրավապահ մարմինները տիրապետում են տվյալ ավտովթարի տեսանյութին, որում հստակ ֆիքսված է տեղի ունեցածը: Այս ամենից զատ, նաեւ Արտեմ Աբրահամյանը, ինքն է հետամուտ եղել, որպեսզի օրենքով սահմանված կարգով ընթանա քննություն: Բացի այդ տեղեկություններն այն մասին, որ ավտովթարից հետո երիտասարդը անօգնական է թողել վնասվածքներ ստացածին եւս իրականությանը չի համապատասխանում: Հավելենք, որ հարուցված քրեական գործի նախաքննությունը տեւել է շուրջ մեկ տարի, եւ գործը կարճվել է: Հաշվի առնելով այս ամենը հարց է առաջանում, թե ինչու՞ եւ ովքեր են փորձում ողբերգությունը շահարկել, եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածել, փորձելով կատարվածին նաեւ քաղաքական երանգ հաղորդել: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր